ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նամակները հետ են գալիս. ՃՈ-ն կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից
12:00 23.04.2019

Նամակները հետ են գալիս. ՃՈ-ն կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից

Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում վարորդներին իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից:

Այս առնչությամբ ՃՈ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:

Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով:

Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում հանձնել հասցեատիրոջը, այն վերադարձվում է ուղարկողին՝ տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանություն եւ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում: Այդ դեպքում որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելը եւս համարվում է պատշաճ ծանուցում:

Հնարավոր ոչ բարենպաստ հետեւանքներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին եւ վարորդներին հորդորում է ծանուցումների համար օգտվել նաեւ azdarar.am ինտերնետային կայքից եւ իրազեկվել փոստային ծառայության կողմից չհանձնված որոշումների առկայության մասին»:

Աղբյուր՝ news.am

12:00 23.04.2019

Ամենաշատ ընթերցվածները