ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
18:00 23.04.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Գ․ Նժդեհ-1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հունան 1», «Բաղաբերդ 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Հալիձոր», Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ» համատիրություններում ապրիլի 15-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Ձորք» համատիրությունում ապրիլի 15-ին ժամը 10։00-ից մինչև 16։00-ն ջուր չի եղել, իսկ ապրիլի 16-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Սյունիք» համատիրությունում ապրիլի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը և որակը՝ նորմալ, իսկ ապրիլի 21-ին վթարի հետևանքով 2 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը ։
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Արփիկ թաղամասերում, Մ․ Ստեփանյան, Ազատամարտիկներ, Գր. Արզումանյան փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 1-4-րդ, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքներում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Կավարտ թաղամասում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։
Վաչագան թաղամասում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ պղտոր։
Բեխ թաղամասում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է անջատումներով, որակը և ճնշումը՝ նորմալ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

18:00 23.04.2019

Ամենաշատ ընթերցվածները