ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավտովթար՝ Եղեգնաձորի մոտ. 31-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
16:00 24.04.2019

Ավտովթար՝ Եղեգնաձորի մոտ. 31-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորաշեն թաղամասի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է. Ա.Ս.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքնազրկել են ավտոմեքենան: 

Աղբյուր՝ HayNews.am
16:00 24.04.2019

Ամենաշատ ընթերցվածները