ԱՎԵԼԻՆ

Արցախ

Զորախաղերին Արցախի ՊԲ մոտոհրաձգային ուժերը ցուցաբերել են մարտական վարպետության բարձր մակարդակ
11:00 04.05.2019

Զորախաղերին Արցախի ՊԲ մոտոհրաձգային ուժերը ցուցաբերել են մարտական վարպետության բարձր մակարդակ

Արցախի Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, մայիսի 3-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին և, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը:

Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

11:00 04.05.2019

Ամենաշատ ընթերցվածները