ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
12:30 07.05.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Սյունիք», «Գ․ Նժդեհ-1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հունան 1», «Բաղաբերդ 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Հալիձոր», Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», համատիրություններում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Սարահարթ» համատիրությունում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, որակը՝ պղտոր։
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Արփիկ, Շղարշիկ, Համլետավան, Բեխ թաղամասերում, Մ․Ստեփանյան, Ազատամարտիկներ, Գր. Արզումանյան փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 1-4-րդ, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքներում, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Սպանդարյան 4-րդ նրբանցքում ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, իսկ մայիսի 4-ից մինչև 5-ի կեսօրն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել։
Կավարտ թաղամասում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։
Վաչագան թաղամասում ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ընդհատումներով, ճնշումը և որակը՝ նորմալ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

12:30 07.05.2019

Ամենաշատ ընթերցվածները