ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
19:00 09.05.2019

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Այսօր տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Աղբյուրը՝ Panorama.am

19:00 09.05.2019

Ամենաշատ ընթերցվածները