ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ի՞նչ անուններ են նախընտրում հայերն իրենց երեխաների համար
14:00 10.05.2019

Ի՞նչ անուններ են նախընտրում հայերն իրենց երեխաների համար

Հայաստանում ծնված նորածինների շրջանում առավել տարածված են Նարե և Դավիթ անունները։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին 658  երեխա անվանակոչվել են Նարե, 1404 երեխա` Դավիթ անուններով։

Աղջիկ նորածինների ամենատարածված անուններն են` Մարիա, Մանե, Մարի, Արփի, Մարիամ, Էլեն, Անահիտ, Միլենա, Եվա։ Տղա երեխաներին տրվող ամենատարածված անուններն են` Նարեկ, Հայկ, Տիգրան, Մարկ, Ալեքս, Արեն, Արթուր, Գոռ, Սամվել։

Հայաստանում ամենատարածված ազգանունը Գրիգորյանն է։ Տասնյակում են գտնվում նաև Հովհաննիսյան, Հարությունյան, Սարգսյան, Խաչատրյան, Հակոբյան, Մկրտչյան, Վարդանյան, Գևորգյան, Պետրոսյան ազգանունները։

Ըստ վիճակագրության՝ աղջիկների ամենատարածված ազգանունների ցանկը գլխավորել են Գրիգորյանը (522), տղաներինը` Հովհաննիսյանը (563)։

Նշենք, որ վիճակագրության համաձայն, Հայաստանում 2018 թվականին ծնվել է 17 322 աղջիկ (2017թ-ին՝ 17 950), 19 252 տղա (2017թ-ին՝ 19 749)։

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 10.05.2019

Ամենաշատ ընթերցվածները