ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երկրաշարժ ՀՀ տարածքում
12:30 10.05.2019

Երկրաշարժ ՀՀ տարածքում

Այսօր առավոտյան՝ ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղի գյուղում` 3 բալ ուժգնությամբ:

Աղբյուրը՝ Panorama.am

12:30 10.05.2019

Ամենաշատ ընթերցվածները