ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Airbus-ը պատրաստվում Է թռչող տրանսպորտ գործարկել Փարիզում
18:00 16.05.2019

Airbus-ը պատրաստվում Է թռչող տրանսպորտ գործարկել Փարիզում

Եվրոպայի Airbus ավիաշինական կորպորացիան համաձայնագիր Է ստորագրել Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչության (RATP) հետ: Այն վերաբերում Է Փարիզի տարածքում, ավելի ճիշտ քաղաքի օդային տարածությունում, Airbus-ի քաղաքային օդային տրանսպորտի ստեղծմանը վերաբերող մշակումների կիրառմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Խոսքը UAM (Urban Air Mobility, «Քաղաքային օդային տրանսպորտ») ծրագրի մասին Է: Ներկայում այդ ծրագրի շրջանակներում Airbus-g ստեղծում Է մի ամբողջ շաք թռչող սարքեր: Այժմ կորպորացիայում մշակման փուլում Է գտնվում Skyways անօդաչու թռչող ապարատը մանր բեռների, մասնավորապես, ծանրոցների առաքման համար: Այն վայրԷջք կկատարի ընդունող կայանի շենքի վրա, որտեղ ծանրոցն ավտոմատ մանիպուլյատորով կուղարկվի առանձին պահարանիկ, որի համարն ու կոդը կհաղորդվի սպասարկյալին: 

Եվս մեկ նախագիծ Է VOOM-ը, այն օպերատիվորեն ժամանող ուղղաթիռների, յուրատեսակ օդային տաքսու արագ պատվեր Է քաղաքում առանձնացված վայրԷջքային հրապարակներում: Հետագայում ընկերությունը մտադիր Է ստեղծել նաեւ խոշոր մարդատար անօդաչուներ՝ չորս օդապտուտակով: Այդ Pop Up Next ծրագիրը մշակվում Է Audi ընկերության եւ Italdesign դիզայներական կենտրոնի հետ համատեղ: Մշակման փուլում Է նաեւ Vahana միտեղանի անօդաչուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 16.05.2019

Ամենաշատ ընթերցվածները