ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 18.05.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մայիսի 17-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կենտրոնական գերեզմանոցում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 350 հակ կուտակած անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 18.05.2019

Ամենաշատ ընթերցվածները