ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում մտադիր են Էկոձողիկներ արտադրել
18:00 21.05.2019

Կապանում մտադիր են Էկոձողիկներ արտադրել

Պլաստիկի դեմ պայքարի նոր միջոց է գտել Կապանի բնակիչ Գևորգ Գասպարյանը: Նա առաջարկում է հյութ խմելու համար օգտագործվող պլաստիկեձողիկը փոխարինել բուսական ծագման ձողիկով: Այս մասին գրում է Ecolur-ը։

«1000-ից ավելի բույսեր ուսումնասիրեցի Սյունյաց անտառներում, գտա մի բույս, որին բամբուկ ենք ասում։ Գրքերում նայեցի, հասկացա, որ թունավոր չէ, դեղաբույս է, արմատները լյարդի համար են օգտակար, բժշկության մեջ շատ է օգտագործվում։ Փորձեցի մշակել։ Պատրաստեցի էկողձիկներ հեղուկներ խմելու համար»,- ասել է  Գևորգ Գասպարյանը: 

Նա պատմել է, նպատակ ունի պլաստիկից ձողիկներին այլընտրանք ստեղծել: Արդեն իսկ շատ պատվերներ ունի։

«ԱՄՆ-ից են մեծ քանակությամբ պատվիրել։ Ձողիկները շատ ամուր են՝ բազմակի օգտագործման համար»,-ասել է նա։

Գևորգ Գասպարյանը մտադիր է էկոձողիկների արտադրություն հիմնել: Կխորհրդակցեն անտառագետի հետ բույսի սերմը վերցնելու և այն բազմացնելու նպատակով:

Աղբյուր` Panorama.am

18:00 21.05.2019

Ամենաշատ ընթերցվածները