ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
18:00 25.05.2019

Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի հեռախոսային հարցումները, որոնք անցկացվել են մայիսի 13-ից 19-ը:

Ընդ որում հարցվածների 65,8 տոկոսն ասել են, որ հիմնականում հավանություն են տալիս նախագահի գործունեությանը: Վստահելիության առումով վարկանշային աղյուսակի եռյակում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 14,8 տոկոս և արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 13 տոկոս: Այնուհետև գալիս են Վլադիմիր Ժիրինովսկին՝ 8,8 տոկոս և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ 7,6 տոկոս:

Նույն կենտրոնի հունվարյան հարցման համաձայն, Պուտինի վարկանիշը պատմական նվազագույնին է հասել՝ 2000 թվականին նախագահ դառնալուց հետո: Այն ժամանակ նրան վստահում էր ռուսաստանցիների 33,4 տոկոսը, իսկ աշխատանքին հավանություն էր տալիս 62,1 տոկոսը:


Աղբյուր` Panorama.am

18:00 25.05.2019

Ամենաշատ ընթերցվածները