ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բակո Սահակյանը Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հարցը
18:00 04.06.2019

Բակո Սահակյանը Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հանդիպում է ունեցել Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի հետ:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան խումբն ակտիվորեն ներգրավված է Արցախի տարբեր ոլորտների զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ կազմակերպության հետ սերտ փոխգործակցությունը կպահպանվի նաեւ ապագայում:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Աղբյուր՝ news.am

18:00 04.06.2019

Ամենաշատ ընթերցվածները