ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հունիսի 9-ին Հայաստանի մի շարք մարզերում ՏԻՄ հերթական ու արտահերթ ընտրություններ կկայանան
20:00 04.06.2019

Հունիսի 9-ին Հայաստանի մի շարք մարզերում ՏԻՄ հերթական ու արտահերթ ընտրություններ կկայանան

Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզի համայնքներում: Համայնքի արտահերթ ընտրություններ տեղի կունենան Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքներում:

Լոռու մարզում համայնքի ղեկավար կընտրեն Շենավան, Ղուրսալ եւ Քարաձոր և համայնքներում: Ղուրսալ համայնքում հերթական ընտրություններ են, իսկ Շենավան եւ Քարաձոր համայնքներում՝ արտահերթ ընտրություններ: Մարզի Լեռնավան եւ Խնկոյան համայնքներում՝ ավագանու ընտրություններ:

Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ թեկնածուների գրանցումն արդեն ավարտված է: Մինչ այս պահի ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել. «Ընտրական պրոցեսի նախապատրաստական հարցերը հարցերը պատշաճ կարգով կազմակերպված են, մնում է ընտրություններից 1 օր առաջ կահավորեն ընտրատեղամասերը»,-ասաց վարչության պետը:

Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ համայնքի ղեկավարի ընտրություններում գործող թեկնածուներից միայն Ղուրսալի համայնքի ղեկավար Մհեր Մինասյանն է կրկին առաջադրվել. «Քարաձոր համայնքնի ղեկավարը հրաժարական էր ներկայացրել, այսօր թեկնածություն չի առաջադրել, իսկ Շենավանում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը պայմանավորված էր գյուղապետի մահվան փաստով»:

Ղուրսալ համայնքում համայնքի ղեկավարի համար կպայքարեն 2, Շենավանում՝ 3 եւ Քարաձոր համայնքում՝ 4 հոգի:

Աղբյուր՝ armtimes.com

20:00 04.06.2019

Ամենաշատ ընթերցվածները