ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունին համերգային ծրագրով հանդես եկավ Գորիսում
19:00 05.06.2019

Ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունին համերգային ծրագրով հանդես եկավ Գորիսում

Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու բարեգործական համերգը: Անվանի դաշնակահար-կոմպոզիտորը երաժշտական դպրոցի սաների հետ անց է կացրել վարպետության դասեր՝ համերգային ծրագրում ներգավելով նաև փոքրիկ երիաժիշտներին:
«Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու և քաջալերելու Հայաստանի և Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց և զարգանալու նոր հնավարություն ընձեռնելու»,- նշել է մաեստրո Արծրունին։ Անվանի դաշնակարը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից արժանացել է շնորհակալագրի: Համերգային ծրագրի կայացմանն աջակցել է Հայ օգնության ֆոնդը:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

19:00 05.06.2019

Ամենաշատ ընթերցվածները