ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրդեհներ Երեւանում եւ 5 մարզերում. Փրկարարներին հաջողվել է մարել բոլորը
11:00 08.06.2019

Հրդեհներ Երեւանում եւ 5 մարզերում. Փրկարարներին հաջողվել է մարել բոլորը

Հունիսի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երեւան քաղաքում (մոտ 2000 քմ, 300 քմ, 400 քմ, 1 հա, 5000 քմ, 3000 քմ, 300 քմ, 800 քմ, 500 քմ, 2000 քմ, 3000 քմ, 300 քմ խոտածածկ տարածքներ),

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում՝ մոտ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ մոտ 1500 քմ, 600 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ, Արմավիր քաղաքում՝ մոտ 600 քմ, Մեծամոր քաղաքում՝ 300 քմ, Մերձավան գյուղում (1500 քմ), Արեւաշատ գյուղում՝ մոտ 10 հա, Քարակերտ գյուղում՝ մոտ 1500 քմ եւ 5000 քմ, Պտղունք գյուղում՝ մոտ 2 հա, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում (1500 քմ), Սյունիք գյուղում՝ մոտ 7 հա,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 1300 քմ, Նորաբաց գյուղում՝ մոտ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ 1 հա, Օշական գյուղում՝ 1 հա,

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:

11:00 08.06.2019

Ամենաշատ ընթերցվածները