ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի
20:00 12.06.2019

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր վիճակում է։  Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։

Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Գևաշ շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։

Վանի նահանգապետարանն ու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային վարչությունը պատմական կառույցի պահպանմանն ուղղված որոշակի աշխատանքներ նախաձեռնել են, սակայն դրանից անցել են տարիներ, իսկ համալիրի վիճակը միայն ավելի անմխիթար է դարձել։

Գևաշ շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը հայտնել է, որ իրենք կրկին դիմել են մշակույթի և զբոսշրջության նախարարություն՝ Սուրբ Թովմաս վանական համալիրի վերակառուցման պահանջով։ Կիսավեր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրության կարևոր կենտրոնի վերածվել։

Աղբյուրը՝ Panorama.am

20:00 12.06.2019

Ամենաշատ ընթերցվածները