ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են
18:00 14.06.2019

Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են

Օրերս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկություններն են ստացվել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դրանք իրացնելու ուղղությամբ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների մասնակցությամբ։

Արդյունքում՝ հունիսի լույս 12-ի գիշերը Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա և 25-ամյա երիտասարդները Մեղրիի մաքսակետում ենթարկվեցին մաքսային զննման։ Նրանցից ավագի մոտ հայտնաբերվել է 56 գրամից ավելի քաշով մեթամֆետամին, իսկ կրտսերի՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 14.06.2019

Ամենաշատ ընթերցվածները