Հասարակական
«Արագած»-ի նոր ֆուտբոլիստը Հայաստանի երիտասարդական թիմից է
Աշտարակ քաղաքը ներկայացնող նորաստեղծ «Արագած» ֆուտբոային ակումբը նոր համալրում ունի Հայաստանի երիտասարդական թիմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արագածը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ, «Բանանցի», «Գանձասար-Կապանի», «Արարատի» նախկին խաղացող Հայկ Սարգսյանի հետ:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Աղբյուր՝ Արմենպրես