ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ը 3-րդ տարին անընդմեջ առաջինն է հանրապետությունում
19:00 21.06.2019

Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ը 3-րդ տարին անընդմեջ առաջինն է հանրապետությունում

Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետութան նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» 2019 թվականի մրցույթի հանրապետական փուլը, որտեղ Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ի «Արև» թիմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ մրցույթի 2-րդ՝ մարզային փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված նախադպրոցական հաստատությունների երեխաները: Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ը երրորդ տարին անընդմեջ զբաղցնում է առաջին տեղը: Շնորհավորում ենք նախակրթարանին հերթական փայլուն հաղթանակի համար։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

19:00 21.06.2019

Ամենաշատ ընթերցվածները