ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱԻՆ. Հանրապետության տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի
19:00 22.06.2019

ԱԻՆ. Հանրապետության տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի

«Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

Հիշեցնենք, որ  գիշերվա ընթացքում Մեղրիում այրվել է 22 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, N զորամասից 35 զինծառայող, «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից, ոստիկանության 6 ծառայող և 15 բնակիչ:

Հունիսի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 1500 քմ խոտածածկ տարածք,  Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 9 հա։

 

Աղբյուր` Panorama.am

19:00 22.06.2019

Ամենաշատ ընթերցվածները