ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
10:00 24.06.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունիսի 23-24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում՝ 3000 քմ, 1000 քմ, 200 քմ, 3000 քմ, 5 հա, 200 քմ, 1000 քմ, 500 քմ, 300 քմ, 4 հա, 600 քմ, 2000 քմ, 2000 քմ, 1000 քմ, 700 քմ, 500 քմ, 5 հա, 400 քմ խոտածածկ տարածք

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Դալար գյուղում՝ 3000 քմ, Այգեզարդ գյուղում՝ 1.5 հա, Այնթապ գյուղում՝ մոտ 2500 քմ

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում՝ 5000 քմ, Առաջաձոր գյուղում՝ մոտ 1000 քմ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 1000 քմ, Եղվարդ քաղաքում՝ մոտ 3000 քմ, 7000 քմ և 5 հա, Զովունի գյուղում՝ մոտ 2000 քմ և 1500 քմ, Արգել գյուղում՝ մոտ 18 հա, Արզնի գյուղում՝ մոտ 500 քմ, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին՝ 1.2 հա

Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում՝ մոտ 2.5 հա, Ուջան գյուղում՝ մոտ 1000 քմ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ մոտ 200 քմ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 200 քմ, Արգինա գյուղում՝ մոտ 15 հա, Շահումյան գյուղում՝ մոտ 8 հա, Փարաքար գյուղում՝ մոտ 7000 քմ և 2000 քմ, Պտղունք գյուղում՝ մոտ 1 հա

Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ մոտ 3 հա

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ մոտ 150 կգ անասնակեր

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 3 հա, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ մոտ 800 քմ

Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 5 հա

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

10:00 24.06.2019

Ամենաշատ ընթերցվածները