ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հնդկաստանի՝ 9 մլն բնակչություն ունեցող քաղաքում խմելու ջուրն ավարտվում է
12:30 24.06.2019

Հնդկաստանի՝ 9 մլն բնակչություն ունեցող քաղաքում խմելու ջուրն ավարտվում է

Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որն ավելի քան 9 մլն բնակչություն ունի, արդեն մի քանի շաբաթ է՝ ջրի ճգնաժամ է։ «Բի բի սի»-ն գրում է, որ կյանքը մեգապոլիսում կանգ է առել՝ շատ սրճարաններ, ռեստորաններ և հյուրանոցներ ստիպված փակվել են։

Տեղի իշխանությունները 40 տոկոսով կրճատել են ջրամատակարարումը, ամբողջ քաղաքում անջատվել են օդորակիչները, շատ ընկերություններ աշխատակիցներին տուն են ուղարկել, հիվանդանոցները բախվել են հիվանդների չափազանց մեծ հոսքի հետ:

Հնդկաստանում անոմալ շոգ եղանակը, որը գրանցվել է մայիսի կեսից ի վեր, զանգվածային երաշտի է հանգեցրել, ինչի հետևանքով արդեն տասնյակ մարդիկ են մահացել: Հունիսի 10-ին մայրաքաղաք Նյու Դելիում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել՝ ստվերում +48 աստիճան:

Աղբյուրը՝ Panorama.am

12:30 24.06.2019

Ամենաշատ ընթերցվածները