ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ
11:00 27.06.2019

Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) դուրս է եկել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ ՀԱՕԿ հաղորդմամբ, մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտել է թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթել։ 

Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։

Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։

Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակիչում։

Աղբյուրը՝ Panorama.am

11:00 27.06.2019

Ամենաշատ ընթերցվածները