ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին. օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի
14:00 29.06.2019

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին. օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ՝ տեղ-տեղ տեղատարափ եւ ամպրոպ՝ հյուսիսարեւմտյան քամու մինչեւ 20-25 մ/վ ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +19+24,

Լոռիում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+25,  

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +25+30,   

Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17+19, ցերեկը՝ +28+30,

Արարատում գիշերը` +18+21, ցերեկը՝ +30+32,

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +17+21, ցերեկը՝ +30+32, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+24,

Արցախում՝ գիշերը` +15+19, ցերեկը՝ +27+32:

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 29.06.2019

Ամենաշատ ընթերցվածները