ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկել է «Շրջաններում մասսայականացման խթանման» նախագիծը
13:00 02.07.2019

Մեկնարկել է «Շրջաններում մասսայականացման խթանման» նախագիծը

ՀՖՖ-ն՝ գործակցելով ՈւԵՖԱ-ի և սոցիալական պատասխանատվություն կրող նրա գործընկերոջ՝ CCPA-ի («Միջմշակութային նախագծերի միություն») հետ, սկսում է «Շրջաններում մասսայականացման խթանման» նախագիծը։

CCPA-ն գործունեություն է ծավալում 20 երկրում։ Նախագիծը նպատակ ունի ինտեգրել երեխաների, խրախուսել մանկապատանեկան ֆուտբոլի ներկայացուցիչներին, խթանել ֆուտբոլի մասսայական զարգացմանը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Միջանձնային, մշակութային և մարզական արժեքները գերակա են։ Ծրագրի իրականացմանը կնպաստի ՀՖՖ-ի և համայնքների, հանրակրթական դպրոցների, մարզադպրոցների, մասսայական ֆուտբոլին մասնակցող ակումբների ու թիմերի փոխադարձ կապը։

Ծրագիրը հաջողությամբ ներդրվել է՝ ներգրավելով թվով 200 դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներին։ 10 շրջանից միավորվել է 1950 երեխա և պատանի։ Ընթացիկ տարվա գործունեությունը նախագծի թիմը հունիսի 28-ին սկսել է Կապանում։

Աղբյուր՝ armfootball.com

13:00 02.07.2019

Ամենաշատ ընթերցվածները