ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութի առաքչի են կալանել
16:00 02.07.2019

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութի առաքչի են կալանել

Անցած հանգստյան օրերին «Ագարակ» (Սյունիքի մարզ) անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները, Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ միասին կասեցրել են թմրանյութերի մաքսանենգության փորձը հանրապետության տարածք։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունից անցակետն անցնող անձանց սահմանային ստուգման ժամանակ Հայաստանի քաղաքացիներից մեկի մոտ անձնական ստուգման ժամանակ հայտնաբերվել է սպիտակ գույնի բյուրեղանման նյութ ցելոֆանե փաթեթում, ենթադրաբար՝ «մետամֆետամին», ավելի քան 190 գրամ քաշով։

Ներկայում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իրականացնում են միջոցառումների համալիր հանցագործության կատարման բոլոր հանգամանքները պարզելու համար։

Աղբյուր՝ news.am

16:00 02.07.2019

Ամենաշատ ընթերցվածները