ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տեղի ունեցավ «Երիտասարդական փառատոնի» -ի իրազեկման հանդիպում-քննարկումը
17:00 03.07.2019

Տեղի ունեցավ «Երիտասարդական փառատոնի» -ի իրազեկման հանդիպում-քննարկումը

Երեկ՝ հուլիսի 2ին տեղի ունեցավ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդի կողմից իրականացվող «Երիտասարդական փառատոնի» -ի իրազեկման հանդիպում-քննարկումը, որին ներկա էին ծրագրի աշխատանքային խումբը և գյուղական համայնքների տաղանդաշատ երիտասարդները։ Հանդիպման ընթացքում խորհուրդը երիտասարդներին մանրամասն ծանոթացրեց ծրագրին, որից հետո երիտասարդները ցանկություն հայտնեցին լրացնել փառատոնի հայտը։
Երիտասարդները շատ ոգևորված էին և մեծ հետաքրքրությամբ սպասում են հայտի արդյունքներին։ 
Ծրագիրը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից: «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպվում է առաջին անգամ և իր բնույթով միակն է տարածաշրջանում:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

17:00 03.07.2019

Ամենաշատ ընթերցվածները