ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավազակային հարձակում Երեւանում. պարզվել է՝ 20-ամյա կասկածյալը զորամասը լքելու համար հետախուզման մեջ էր
10:30 04.07.2019

Ավազակային հարձակում Երեւանում. պարզվել է՝ 20-ամյա կասկածյալը զորամասը լքելու համար հետախուզման մեջ էր

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի երկուսին Երեւանի Ազատամարտիկների եւ Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին ավազակային հարձակման կասկածանքով եւ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվող 20-ամյա մի քաղաքացու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվածը խոստովանեց, որ հուլիսի երկուսին Շենգավիթի բենզալցակայաններից մեկում զենքի սպառնալիքով հափշտակել է 62․000 դրամ ու բջջային հեռախոս:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց բջջային հեռախոսն ու հափշտակած գումարի մի մասը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվել է նաեւ, որ հունիսին հետախուզվողը Կապանի շենքերից մեկի կտուրից պարանով իջել է բնակարաններից մեկն ու գողացել հեռուստացույց, ձեռքի ժամացույցներ, հուշամեդալ եւ այլ իրեր:

Ըստ բերման ենթարկվածի՝ գողության պահին հեռուստացույցը վնասվել է, ինչի պատճառով այն գցել է քաղաքի մոտակա ձորը, իսկ ժամացույցները վաճառել է Երեւանի տոնավաճառներից մեկում:

Նա կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է։

 

Աղբյուր՝ news.am

10:30 04.07.2019

Ամենաշատ ընթերցվածները