ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամառային զորակոչի մեկնարկը Կապանում տրված է
19:00 05.07.2019

Ամառային զորակոչի մեկնարկը Կապանում տրված է

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը։ Կապանում ամառային զորակոչի առաջին հավաքը տեղի ունեցավ հուլիսի 5-ին ։ Զորակոչի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որտեղ էլ ներկաները ծաղկադրում կատարեցին: 
Նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի, Սյունիքի մարզպետարանի, վետերանների խորհրդի, Կապանի համայնքապետարանի ներկայացուցիչները։
Հանդիսավոր միջոցառման ավարտին նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան համայնքապետարանի կողմից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին։

19:00 05.07.2019

Ամենաշատ ընթերցվածները