ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայերի համար կպարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը
15:00 23.07.2019

Հայերի համար կպարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը

Ռուսաստանը մտադիր է մեղմել ներգաղթի մասին օրենքները և  ժամանակավոր կացության թույլտվությունները տալ  օտարերկրացիների ավելի լայն շրջանակի: Այս մասին գրում է «Парламентская газета»-ն։

Միևնույն ժամանակ, ժամանակավոր կացության թույլտվությունների  հայտերի քննարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչ չորս ամիս, իսկ կացության թույլտվությունը պետք է լինի անժամկետ:

Համապատասխան օրինագիծը պատրաստվել է Ռուսաստանի կառավարության կողմից, որը Դուման նախատեսում է քննարկել 3-րդ ընթերցմամբ այսօր՝ հուլիսի 23-ին։

Առաջարկությունների համաձայն, առանց քվոտայի ժամանակավոր կացություն ստանալու իրավունք է առաջարկվում Ռուսաստանում ծնված քաղաքացիներին, Ուկրաինայի քաղաքացիներին, առանց քաղաքացիության անձանց, որոնք ունեն փախստականի կարգավիճակ։

Նշվում է, որ ժամանակավոր կացության իրավունք կտրվի նաև Ռուսաստանում վերաբնակեցված անձանց՝ միջազգային համաձայնագրերի շրջանակներում, որոնք կնքվել են հետխորհրդային երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ։

Աղբյուրը՝ Panorama.am

15:00 23.07.2019

Ամենաշատ ընթերցվածները