ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ
12:00 25.07.2019

Եղանակը Հայաստանում. սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ

Հայաստանի հյուսիսային մարզերում հուլիսի 25-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում վայրկյանում 20-25 մետր արագությամբ։ Մնացած մարզերում կնկատվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին աստիճանաբար կիջնի 3-4 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 18-20 մետր/վայրկյան։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +22+24, վաղը ցերեկը՝ +35+37։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,  

Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +19+24,  

Տավուշում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +24+29,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,

Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,  

Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +31+34,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+28,

Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +29+34։

Աղբյուրը՝ NEWS.am

12:00 25.07.2019

Ամենաշատ ընթերցվածները