ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
14:00 26.07.2019

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,

Լոռիում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+25, 

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +25+30,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+35, 

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+35, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+35, 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+33,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+25,

Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+32։

Աղբյուրը՝ NEWS.am
14:00 26.07.2019

Ամենաշատ ընթերցվածները