ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքում ականազերծում է իրականացնում
14:00 10.08.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքում ականազերծում է իրականացնում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ) Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծման աշխատանքներն ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հետ համագործակցությամբ։ Շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծում է նախատեսվում։ Այս պահի դրությամբ՝ հայտնաբերվել են 1 հատ «Ֆ1» նռնակ, 1 հատ «OZM 72» ական, 1 հատ 73 միլիմետր տրամագծով «OC» արկ։

Կոռնիձոր բնակավայրում իրականացվում են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Ըստ ՀԱՓԿ-ի պլան-առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից նախատեսվում է մաքրել շուրջ 30 հազար քառակուսի մետր տարածք։

Աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու սարքավորումները։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 10.08.2019

Ամենաշատ ընթերցվածները