ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ
15:00 04.09.2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 2-3-ն 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1500 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 500 քմ,

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ 0.5 հա,

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Աղբյուր՝ armenpress.am

15:00 04.09.2019

Ամենաշատ ընթերցվածները