ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կոչ ծնողներին
16:00 04.09.2019

Կոչ ծնողներին

«Լավ ծնողները լավ մանկավարժներից ավելի կարևոր են»,- ասել է նշանավոր դաշնակահար եւ մանկավարժ Հենրիխ Նեյգաուզը՝ նկատի ունենալով, որ լավագույն մանկավարժներն անգամ անզոր կլինեն, եթե դուք՝ ծնողներդ, անտարբեր լինեք երաժշտության նկատմամբ: Երաժշտության գեղագիտական ընկալումը երեխայի մոտ զարգացում չի ապրի, եթե նա մշտապես չշփվի երաժշտության հետ: Հետևաբար, ընտանիքում երաժշտական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքները նույնպես պետք է կրեն մշտական, շարունակական բնույթ, անկախ այն հանգամանքից`երեխան կդառնա՞ պրոֆեսիոնալ երաժիշտ թե՞ ուղղակի սիրող: Պետք է հասկանալ, որ երաժշտական դաստիարակությունը ոչ միայն մարդուն ծանոթացնում է երաժշտական արվեստին և սեր է ներշնչում երաժշտության հանդեպ, այլև բազմակողմանի զարգացնում է նրան։ 
Ոգևորե՛ք և խրախուսե՛ք ձեր երեխաներին։ Ուշադրություն դարձրե՛ք երեխայի գեղագիտական դաստիարակությանը, պահպանե՛ք և զարգացրե՛ք նրա ստեղծագործական ունակություններն ու երաժշտական գիտելիքները։
Այս ամենի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև երեխայի ֆիզիկական դաստիարակությունը, քանի որ բացի ֆիզիկական հատկանիշներից նրա մոտ զարգանում են հոգեկան արժեքավոր հատկանիշներ, ինչպիսիք են համառությունը, կամքը, նպատակաուղղվածությունը, վճռականությունը և ինքնատիրապետումը։
Հարգելի՛ ծնողներ, ուղարկե՛ք ձեր երեխաներին երաժշտական, սպորտի կամ արվեստի դպրոցներ և այդ իսկ ձևով փորձե՛ք նպաստել երեխայի բազմակողմանի զարգացմանը։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

16:00 04.09.2019

Ամենաշատ ընթերցվածները