ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով բյուջեից 168 մլն դրամ հատկացվեց
17:00 19.09.2019

Հայաստանի մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով բյուջեից 168 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց 168 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որը նվիրատվության կարգով կտրվի  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը, ով նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ՀՀ մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնել:

«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,-ասաց նա:

Աղբյուրը՝ NEWS.am

17:00 19.09.2019

Ամենաշատ ընթերցվածները