ԱՎԵԼԻՆ

Արցախ

Բակո Սահակյան. Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում
12:30 27.09.2019

Բակո Սահակյան. Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին  ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, և մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի և նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:

Աղբյուր` Panorama.am

12:30 27.09.2019

Ամենաշատ ընթերցվածները