ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ
14:00 30.09.2019

Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ

Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ամբողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 30.09.2019

Ամենաշատ ընթերցվածները