ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Սյունիքի և Արագածոտնի մարզերում ոստիկանապետեր է նշանակել
16:00 11.10.2019

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը Սյունիքի և Արագածոտնի մարզերում ոստիկանապետեր է նշանակել

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ՀՀ երկու մարզերում նոր ոստիկանապետեր են նշանակվել: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ»,– տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ Արագածոտնի նախկին ոստիկանապետ Լևոն Յազիչյանը վերջերս էր ազատվել աշխատանքից, իսկ Սյունիքի նախկին ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել էր պաշտոնից նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով:

Աղբյուր՝ tert.am

16:00 11.10.2019

Ամենաշատ ընթերցվածները