ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հայկական կողմի օրակարգում երկու հարց է լինելու
19:00 25.10.2019

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հայկական կողմի օրակարգում երկու հարց է լինելու

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Հայաստանի օրակարգում կլինի երկու հարց՝ Արցախում բնակվող հայերի անվտանգությունն ու կարգավիճակի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Հանդիպման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող: Օրակարգը հայտնի է: Մեր օրակարգում դրված է երկու հարց՝ Արցախում բնակվող մեր 150 հազար հայրենակիցների անվտանգությունն ու կարգավիճակի հարցը»,-ասաց փոխնախարարը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հոկտեմբերի 24-ին հայտնել էր, որ ակնկալում է հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում:

Աղբյուր՝ armenpress.am

19:00 25.10.2019

Ամենաշատ ընթերցվածները