ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
18:00 01.11.2019

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության եւ մաքսանենգության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի ու փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման եւ ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, եւ կողոպուտի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 01.11.2019

Ամենաշատ ընթերցվածները