ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
15:00 02.11.2019

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ առաջիկա կիրակի գիշերը հանրապետության նախալեռներում եւ Արարատյան դաշտավայրում սպասվում են առաջին սառնամանիքները՝ -1-ից մինչեւ -3, գետնի մակերեւույթին՝ -4-5:

Առաջիկա շաբաթ Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Լեռներում կտեղա առաջին ձյունը: Հյուսիսարեւմտյան քամու ուժգնացումը տեղ-տեղ կհասնի 15-20 մ/վ: Կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ցերեկը եւ նոյեմբերի 3-ին գիշերը օդի ջերմաստիճանը ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում շաբաթ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, իսկ կիրակի՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +10+12:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3,  

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +2+6,     

Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +6+10,   

Արագածոտնի լեռներում գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+8+10, ցերեկը՝ +10+12,

Արարատում գիշերը`+8+10, ցերեկը՝ +10+13,  

Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +10+13,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում` գիշերը`+10+13, ցերեկը՝ +17+20,   

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+15,

Արցախում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+14 (հովիտներում՝ գիշերը՝ +10+13,  ցերեկը՝ +14+18):

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 02.11.2019

Ամենաշատ ընթերցվածները