ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի գավաթ․ «Նոան» ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)
14:00 04.11.2019

Հայաստանի գավաթ․ «Նոան» ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նոան» ընդունեց Բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը խփեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։

Հիշեցնենք, որ չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է թողել «Վեստ Արմենիային»՝ 5։0,  գավաթակիր «Ալաշկերտը»՝ Երեւանի «Տորպեդոյին» (3։1), «Ուրարտուն»՝  «Փյունիկին» (0։0, 11մ՝ 5։3), «Սեւանը»՝ «Երեւանին»՝ 2:0, «Գանձասար-Կապանը»՝ Գյումրիի «Շիրակին» (1։0), «Վանը» հաղթահարել է Երեւանի «Լոկոմոտիվի» արգելքը՝ 1։0։ Քառորդ եզրափակիչում է նաեւ «Լոռին», որի մրցակից «Դիլիջանը» հրաժարվել էր մասնակցությունից։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Նոա» - «Արարատ»՝ 1:0 

Մաքսիմ Մայրովիչ, 31

Աղբյուր՝ sport.news.am

14:00 04.11.2019

Ամենաշատ ընթերցվածները