ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է
15:00 16.11.2019

Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է

1996 թվականին ՄԱԿ Գերագույն վեհաժողովն առաջարկեց անդամ պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր՝ դրան նվիրելով համապատասխան միջոցառումներ ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ լայն հասարակությունում։

Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրն ասում է, որ բոլոր մարդիկ բնույթով տարբեր են, բայց հավասար իրենց արժանիքներով եւ իրավունքներով։ Փաստաթղթի համաձայն՝ հանդուրժողականությունը նշանակում է աշխարհի մշակույթների հարուստ բազմազանության, ինքնարտահայտման ձեւերի եւ մարդկային անհատականության դրսեւորման միջոցների հարգանք, ընդունում եւ ճիշտ ընկալում։ Պետական մակարդակով հանդուրժողականությունը պահանջում է արդար եւ անաչառ օրենսդրություն, իրավակարգի եւ դատաիրավական ու վարչական նորմերի պահպանում։ Հանդուրժողականությունը պահանջում է նաեւ յուրաքանչյուր մարդուն հնարավորությունների ընձեռում տնտեսական եւ սոցիալական զարգացման համար՝ առանց որեւէ խտրականության։

Անհանդուրժողականության կանխման ամենաարդյունավետ միջոցը, համաձայն հռչակագրի, դաստիարակությունն է, որն սկսվում է այն բանից, որ մարդկանց սովորեցնում են, թե որոնք են նրանց ընդհանուր իրավունքներն ու ազատությունները, որպեսզի ապահովվի այդ իրավունքների իրականացումը եւ խրախուսվի ուրիշների իրավունքների պաշտպանության ձգտումը։ 

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 16.11.2019

Ամենաշատ ընթերցվածները