ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
18:00 18.11.2019

Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր

Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում, բենզինի գնի բարձրացման պատճառով արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում։  112.ua-ն՝ հղում անելով Al-Hadath հեռուստաընկերությանը, նշում է, որ բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև:

Ընդհանուր առմամբ, ըստ աղբյուրի, վերջին երկու օրերին  ցուցարարների հետ ոստիկանության բախումների հետևանքով Իրանի տարբեր քաղաքներում զոհվել է 25 մարդ։

Իրանի իշխանությունները դեռ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Նշվում է նաև, որ ցույցերի պատճառով անջատել են ինտերնետն ու բջջային կապը։

Իրանի կառավարությունը  նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ Է սահմանել, ինչպես նաև բարձրացրել է դրա գինը: Քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով։ Այսինքն՝  մեկ լիտր բենզինը 10 հազար ռիալից (մոտ 9 ցենտ) կդառնա 15 հազար ռիալ (15 ցենտ): Կառավարության որոշմամբ, այս գնով հնարավոր կլինի գնել ամսական միայն 60 լիտր: Նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ բենզին գնել, ապա պետք է վճարեն ավելի թանկ: Այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիա։


Աղբյուր` Panorama.am

18:00 18.11.2019

Ամենաշատ ընթերցվածները