ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երկիր, որտեղից սերում է Ազնավուրը. Հայաստանը գլխավորել է ֆրանսիական ուղեցույցի՝ 2020թ. զբոսաշրջային առաջատար ուղղությունների ցանկը
21:00 19.11.2019

Երկիր, որտեղից սերում է Ազնավուրը. Հայաստանը գլխավորել է ֆրանսիական ուղեցույցի՝ 2020թ. զբոսաշրջային առաջատար ուղղությունների ցանկը

Հայաստանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը 2020 թվականի համար առաջնային ճանապարհորդական ուղղությունների ցանկը՝ ըստ Evaneos ֆրանսիական զբոսաշրջային գործակալության:

«Երկիրը, որտեղից արմատներով սերում է Շառլ Ազնավուրը, բավականին շատ հնարավորություններ ունի զբոսաշրջիկներին գրավելու համար, ինչպես նրանց, որոնք սիրում են ուսումնասիրել գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ այն ճանապարհորդներին, որոնք բաց հորիզոններ են փնտրում: 2020 թվականը լինելու է քաղաքակրթությունների հեռանկարների բացահայտման տարի»,- հաղորդում է rtbf.be պարբերականը:

Առաջատար ուղղությունների ցանկում հայտնվել են նաև Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Ուզբեկստանը:

Աղբյուր՝ tert.am

21:00 19.11.2019

Ամենաշատ ընթերցվածները