ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված համաքաղաքային կրոսավազք
21:00 21.11.2019

Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված համաքաղաքային կրոսավազք

2019 թվականի նոյեմբերի 21-ին Կապանի համայնքապետարանը տարածաշրջանի հանրակրթական դպրոցների միջև կազմակերպեց և անցկացրեց Կապանի սպորտի հիմնադիրներից մեկի, սպորտային տարեգրության մեջ մեծ հետք թողած, վաստակավոր մանկավարժ՝ Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված համաքաղաքային կրոսավաք։
Մրցումները անց են կացվել երեք տարիքային խմբով՝ անհատական և թիմային հաշվարկով։
500 մետր վազքատարածությունում, անհատական մրցապայքարում աղջիկներից առաջինը Աննա Սարգսյանն էր /Կապանի թիվ 1 հիմնական դպրոցից/, տղաներից՝ Արմեն Աբգարյանը /Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից/:
1000 մետր վազքատարածությունում աղջիկներից առաջինը Լիանա Մարտիրոսյանն էր /Կապանի թիվ 1 հիմնական դպրոցից/, տղաներից՝ Օլեգ Գրիգորյանը /Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից/:
1500 մետր վազքատարածությունում աղջիկներից լավագույնը Նորաշենիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մելինե Ադամյանն էր, տղաներից՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Վահե Հարությունյանը։
Թիմային հաշվարկով 3-րդ տեղ գրավեց Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը, 2-րդ հորիզոնականում էր Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, իսկ հաղթողի կոչմանը արժանացավ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցը։
Բոլոր տարիքային խմբերի անհատական հաշվարկով մրցանակակիրները և հաղթողները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով և խրախուսվեցին նվերներով։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

21:00 21.11.2019

Ամենաշատ ընթերցվածները