ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
15:00 27.11.2019

Եղանակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 27-ին օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը ամենուրեք կբարձրանա 8-10 աստիճանով, մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա նաեւ ցերեկային ժամերին:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում օրվա երկրոդ կեսին տեղ-տեղ հնարավոր է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +8+10:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+8,  

Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+8,  

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+9,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,

Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,  

Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+9,

Արցախում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3+6 (հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8):

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 27.11.2019

Ամենաշատ ընթերցվածները