ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելք ուղարկել 14 հազար զինվորական
20:00 05.12.2019

ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելք ուղարկել 14 հազար զինվորական

ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության ընդլայնման հարցը։ Նշվում է, որ հնարավոր է Մերջավոր Արևելք ուղարկել մինչև 14000 զինվորական։ Այս մասին, ինչպես գրում է kommersant-ը, հայտնել է The Wall Street Journal- ը:

Այս տարածաշրջան կարող է ուղարկվել նաև ավելի քան տասնյակ նավեր և այլ ռազմական տեխնիկա: Այս ամենը արվելու է Իրանին հակազդելու համար: Ակնկալվում է, որ Թրամփը որոշում կկայացնի այս ամիս:

Մայիսի սկզբին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Միացյալ Նահանգները կարող է 120,000 զորք ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը արագացնի միջուկային զենքի զարգացումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր այս տեղեկատվությունը:


Աղբյուր` Panorama.am

20:00 05.12.2019

Ամենաշատ ընթերցվածները